ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Որքան իմաստուն, այնքան խենթ»

«Որքան իմաստուն, այնքան խենթ»
03.10.2017 | 09:48

Նա իր ձեռագրով և աշխարհընկալումներով անշփոթելի անհատ է: Նրա 85-ամյակի առիթով կազմակերպված հետմահու ցուցահանդեսում, որը կայացավ օգոստոսի 11-15-ին Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում, գեղանկարիչը արվեստասեր հանրությանը, իր գործընկեր նկարիչներին և արվեստաբաններին ներկայացավ նորովի: Մոտ տասը տարի է, ինչ Կարեն Սմբատյանը լքել է մեր մեղավոր աշխարհը, հավերժի ճամփորդ են վաղուց նրա կտավներն ու վրձինները, բայց և այնպես, նա հրապարակ իջավ նոր խոսքով, չնայած առաջին անգամ ներկայացվող կտավները մեկ-երկուսն էին:


Նա գույնի, հորինվածքի, նոր ընկալումների և արժեքների կրողն էր: Այսօր դժվար է առանձնացնել նրա արվեստի հիմնական, ցայտուն կողմը: Նատյուրմորտ և դիմանկար, վերացական արվեստի նմուշներ, դրամատիկ գույներ, գրաֆիկական ծանրակշիռ աշխատանքներ... Ցուցահանդեսի այցելուներից շատերն էին խոստովանում, որ կարծես մի հարկի տակ ներկայացել են մի քանի լիովին կայացած նկարիչներ: Եվ արժե նրա խոստովանանքին անդրադառնալ, որը «Պատառիկներ օրագրից» հուշագրություն-պատկերագրքի առաջաբանն է.


«Որքան մոտենում է արվեստագետի մայրամուտը, այնքան շատ է խոսվում նրա մասին, որքան շատ է խոսվում նրա մասին, այնքան շատ թշնամիներ է ձեռք բերում, որքան շատ թշնամիներ է ձեռք բերում, այնքան նա դառնում է իմաստուն, որքան իմաստուն, այնքան խենթ, որքան խենթ, այնքան նա մոտենում է Աստծուն, որքան մոտենում է Աստծուն, այնքան նա մոտենում է անմահության»...

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ